Ծրագրի նկարագրությունը
Կառուցվածքային բարեփոխումների ծրագրի (Ծրագրի) նպատակն է խթանել Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում կայուն և արդար տնտեսական մոդելների ներդրումը, ինչը կհանգեցնի ավելի մեծ ծավալի ներդրումներին, քաղաքացիների համար սոցիալ-տնտեսական պայմանների լավացմանը և աշխատանքային հեռանկարներին:
Ծրագրի նպատակները
Այս նպատակին հասնելու համար Ծրագիրը կօգնի առանցքային ոլորտների համար նախագծել և իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ, ներառյալ բիզնես և ներդրումային միջավայրի բարելավումը, մարդկային կապիտալի հզորացումը, տնտեսական կառավարման և հանրային ֆինանսների կայունության ապահովումը և իրավունքի գերակայության և լավ կառավարման ամրապնդումը: Ծրագիրը հիմնվելու է միջազգային ֆինանսական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների տեխնիկական փորձագիտական կարողությունների վրա` քաղաքականություններով նախանշված ուղերձների համապատասխանեցման և համակարգված քաղաքական երկխոսության մեջ ներգրավմամբ` այս կերպ նպաստելով տարածաշրջանում կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: