Հայաստանի ձգտումները սպասարկման և համեղ սննդի ոլորտներում

Հայաստան
Հայաստանի ձգտումները սպասարկման և համեղ սննդի ոլորտներում

Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (ՀԵԵՀ) ֆինանսական աջակցությամբ՝ «Levart’s Food, Pizza and Sandwich Shop»-ն ընդլայնել է իր գործունեությունը, կրկնապատկել իր շրջանառությունը և մեծացրել անձնակազմը:

Հայաստանի «Levart’s Food, Pizza and Sandwich Shop»-ում կարելի է գտնել ավելի քան 15 տեսակի պիցցա, ինչպես նաև սենդվիչների և համբուրգերների աներևակայելի տեսականի: Վաճառասեղանները լի են սպանախով, կաղամբով, կարտոֆիլով, մսերի տեսականիով, պանրի տեսակներով և թարմ թխած մրգային կարկանդակներով: Նրանց պատրաստի նախաճաշերը, ճաշերն ու ընթրիքները մատչելի են տեղում ուտելու, վերցնելու կամ այն նշված հասցեով ստանալու տարբերակներով:

Իհարկե, այդ ամենը հնարավոր չէր լինի առանց 20 000 ԱՄՆ դոլարի փոխառության, որը «Levart»-ի սեփականատեր և մենեջեր Նարինե Դիվանյանը ստացել է Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամից (ՀԵԵՀ)՝ Արարատբանկի միջոցով: «Սեփական բիզնես ունենալիս երբեմն պետք է վստահել ներքին զգացողություններին»,- ասում է Դիվանյանը: «Նույնը վերաբերում է բանկի ընտրությանը. մեր գործընկերությունն Արարատբանկի հետ չէր կարող ավելի հաջող լինել»:

Այս ֆինանսավորմամբ «Levart»-ը կարողացել է ընդլայնվել և ունենալ նոր, ժամանակակից շենք՝ իր առաջատար խանութից ոչ հեռու: Այս քայլը երկար սպասված էր, քանի որ բիզնեսն արագորեն աճել էր՝ արդեն իսկ չտեղավորվելով իր սկզբնական վայրում, և խիստ անհրաժեշտ էր պահեստի համար տարածք, ինչպես նաև երկրորդ խանութի առկայություն:

«Երկրորդ տարածքը բացելուց հետո մեր շրջանառությունը կրկնապատկվել է, և մենք աշխատանքի ենք ընդունել ևս չորս աշխատողի: Եվ սա դեռ սկիզբն է», - ասում է Դիվանյանը: «Լավ գործընկերությունը նման է լավ սննդի. կարևոր են բաղադրամասերը»:

Իմանալ ավելին

Պատմությունն ամբողջությամբ

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները