EU4Business նախաձեռնությունը հայաստանյան հեռահաղորդակցման ընկերությանն օգնում է ստեղծել նոր իմիջ

Հայաստան
EU4Business նախաձեռնությունը հայաստանյան հեռահաղորդակցման ընկերությանն օգնում է ստեղծել նոր իմիջ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) EU4Business նախաձեռնության շրջանակներում և Եվրոպական միության ֆինանսավորմամբ օժանդակել է Հայաստանում գործող «Բարգավաճող ցանցեր» ՍՊԸ տարածքային հեռահաղորդակցման ընկերության հզոր կորպորատիվ իմիջի ստեղծմանը և կառավարման արդյունավետության բարելավմանը:

ՎԶԵԲ-ը տարածքային հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերությանը՝ «Բարգավաճող ցանցեր» ՍՊԸ-ին, օգնել է բարելավել իր աշխատանքի արդյունավետությունը՝ տրամադրելով շուկայի մանրակրկիտ ուսումնասիրության ծառայություններ իմիջի ստեղծման և խթանման հարցում, ինչի արդյունքում վաճառքի ծավալը մեծացել է 36%-ով:


Բանկը «Բարգավաճող ցանցեր» ընկերության հետ իր համագործակցությունը սկսել է 2012 թվին: Այդ պահի դրությամբ ընկերությունն ուներ ընդամենը 8 աշխատող, բայց արդեն տեղական շուկայում առաջնորդներից մեկն էր: Իր հիմնադրման օրից հանդիսանում էր մալուխային հեռուստատեսության միակ ծառայություն մատուցողը տարածքում, և տեղի բնակչության 80%-ը իր հաճախորդներն էին: Այնուամենայնիվ, առաջատար համերկրային հեռահաղորդակցման ընկերություններից մեկի նորաբաց սպասարկման կենտրոնի առկայությունը «Բարգավաճող ցանցեր» ընկերության կառավարման բաժնին ստիպեց վարել նոր շուկայավարման ռազմավարություն, որպեսզի պահպանի իր դիրքը շուկայում:


ՎԶԵԲ-ը, հիմնվելով ձեռնարկության կարիքների մանրակրկիտ վերլուծության վրա, ընկերությանը կապեց շուկայի ուսումնասիրության և բրենդավորման ծառայությունների ամբողջ ցիկլի մեջ մասնագիտացած տեղական շուկայավարման խորհրդատուի հետ:

Խորհրդատուն՝

  • կատարեց շուկայի մանրակրկիտ ուսումնասիրություն,
  • վերլուծեց ընկերության ընթացիկ դիրքը շուկայում,
  • կազմակերպեց հատուկ աշխատանքային խմբի հանդիպումներ և իրականացրեց հարցումներ՝ ապրանքանշանը որոշելու համար,
  • ուսումնասիրության արդյունքների հիման վրա մշակեց նոր կորպորատիվ ինքնություն, ներառյալ ապրանքանիշի պատկերանշանը և կարգախոսը կամ նշանաբանը,
  • մշակեց ընկերության ներկայացուցչական փաստաթղթերի և գովազդային նմուշների փաթեթների լիակազմ տարրեր, օրինակ՝ ֆիրմային ձևաթղթեր, այցեքարտեր, ծրարներ, գովազդաթերթիկներ և պաստառներ:


Նոր «PrimeSystems» ապրանքանիշը գովազդային նյութերի ամբողջական կազմի հետ մեկտեղ մեծացրեց ընկերության և իր գործունեության մասին տեղեկացվածությունն ու «Բարգավաճող ցանցերին» թույլ տվեց ավելի լավ ինքնադրսևորվել շուկայում: Արդյունքում՝ արտադրանքի իրացումն ավելացավ 36%-ով:


Ավելին՝ մեկ տարի անց ընկերությունը ստեղծեց առաջին օպտիկամանրաթելային ցանցը տարածաշրջանում, ուստի «PrimeSystems» ապրանքանիշը իր հաճախորդներին սկսեց մատուցել ինտերնետի տրամադրման ծառայություններ: Նոր ծառայությունները պահանջում էին աշխատատեղերի ավելացում և աշխատանքի արդյունավետ կառավարում: Ուստի ընկերությունը 2015 թվին ևս մեկ անգամ դիմեց մեզ՝ Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) համակարգում իրենց աջակցելու հարցով: ՄՌԿ խորհրդատուն առաջարկեց իրականացնել գովազդային գործունեություն, ինչը կներգրավեր և կմոտիվացներ վաճառքի բաժնի աշխատակիցներին: Այս գործունեությունն ավելացրեց եռամսյակային շրջանառությունը 20%-ով, իսկ աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը՝ 25%-ով:

Ծրագրի ընդհանուր արժեքը

EUR 17131

Պատվիրատուի ներդրումը

EUR 7131

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները