Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) այսօր հրապարակել է իր Ազդեցության վերաբերյալ զեկույցը, որը ցուցադրում է հիմնադրամի ձեռքբերումները ձեռնարկատերերին աջակցություն տրամադրելու ոլորտում, ովքեր հանդիսանում են հիմնադրամի թիրախային տարածաշրջանների տնտեսական հիմքը կազմող միկրո և փոքր ձեռնարկությունների (ՄՓՁ-ների) գործունեության շարժիչ ուժը:
ՀԵԵՀ-ի նպատակն է խթանել տնտեսական զարգացումն ու բարգավաճումը Հարավարևելյան Եվրոպայում և Եվրոպայի Արևելյան հարևանության ծրագրի երկրներում՝ EU4Business նախաձեռնության շրջանակներում ֆինանսավորում ստանալով Եվրոպական միությունից, և խթանումն իրականացնելով համապատասխան պահանջները բավարարող ֆինանսական հաստատությունների միջոցով զարգացմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման կայուն տրամադրման տեսքով, հատկապես՝ ՄՓՁ-ներին և տնային տնտեսություններին:
Վերջին զեկույցը՝ «Խզման հաղթահարում», լուսաբանում է այն առանցքային դերը, որը հիմնադրամն ունի ոչ միայն գոյություն ունեցող ՄՓՁ-ների համար բարգավաճման ակտիվ և առողջ ֆինանսական միջավայր խթանելու, այլև նորահայտ գործարարներին իրենց փայլուն գաղափարները նոր հաջողակ բիզնեսների վերածելու համար անհրաժեշտ ռեսուրսների և աջակցության հասանելիություն տրամադրելու գործում: Մշակվել են ստարտափների ու ներդրողների, տեղական շուկաների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և նորարար ձեռներեցների ու փորձառու մենթորների, ինչպես նաև հենց իրենց՝ ոլորտային առաջամարտիկների հաջորդ սերունդը կազմող ձեռներեցների միջև հաղորդակցության ուղիներ:
Զեկույցը հասանելի է առցանց՝ որպես ինտերակտիվ զեկույց, կամ կարելի է ներբեռնել ամբողջական PDF ֆայլի տեսքով: