2009թ.-ին մեկնարկած Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) նպատակ ունի խորացնել և ամրապնդել, մի կողմից, Եվրոպական Միության և վերջինիս անդամ պետությունների ու, մյուս կողմից, նրա արևելյան հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև հարաբերությունները: Այս շրջանակներում բոլոր գործընկերները համաձայնության են եկել շոշափելի օգուտներ ապահովել իրենց քաղաքացիների ամենօրյա կյանքում՝ կենտրոնանալով 2020թ.-ին 20 թիրախային արդյունքներին հասնելու վրա: