Եվրոպական Միությունն ու Հայաստանն ավարտել են երկկողմանի նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները: Նոր համաձայնագիրը մեր հարաբերությունները կտեղափոխի հաջորդ մակարդակ և Եվրոպական Միության ու Հայաստանի համար կապահովի համատեղ աշխատանքները շարունակելու շրջանակ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) ժամանակակից, բազմակողմանի և հավակնոտ փաստաթուղթ է: Այն հաշվի է առնում երկու կողմերի նոր գլոբալ, քաղաքական և տնտեսական շահերը: Համաձայնագիրն ապահովում է ավելի սերտ համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, շրջակա միջավայրը և առևտուրը:
ՓԱՍՏԵՐ ԵՎ ԹՎԵՐ ԵՄ - ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
27.11.2017