2009թ.-ին որպես համատեղ քաղաքական նախաձեռնություն մեկնարկած Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) նպատակ ունի խորացնել և ամրապնդել, մի կողմից, Եվրոպական Միության և վերջինիս անդամ պետությունների ու, մյուս կողմից, նրա արևելյան հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև հարաբերությունները:
Այդ շրջանակներում բոլոր գործընկերները պարտավորվել են շոշափելի օգուտներ բերել տարածաշրջանի քաղաքացիների ամենօրյա կյանքում՝ կենտրոնանալով 2020թ. 20 թիրախային արդյունքներին հասնելու վրա՝ չորս առաջնահերթ կարևորության ուղղություններում.
- ավելի ուժեղ տնտեսություն
- ավելի ուժեղ կառավարում
- ավելի ուժեղ հասարակություն
- ավելի ուժեղ կապակցելիություն