You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Միջազգային առևտրի կենտրոնը EU4Business-ի «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակներում կազմակերպում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրանքների վերամշակմամբ զբաղվող 32 ընկերությունների մասնակցությունը Փարիզում՝ հոկտեմբերի 21-25-ը կայանալիք SIAL սննդի միջազգային ցուցահանդեսին:

Ծրագիրը նպատակ է հետապնդում ներկայացնել ընկերություններին և նրանց արտադրանքները ԵՄ շուկայում և գործնական կապեր հաստատել ԵՄ գնորդների ու ներմուծողների հետ:

«SIAL Փարիզ»-ը սննդի սպասարկման ոլորտի մասնագետների համար ամենամեծ միջազգային շուկան է: 109 երկրներից ավելի քան 7020 ֆրանսիական և միջազգային մասնակիցներ սննդամթերք են ներկայացնելու «SIAL Փարիզ»-ում՝ սկսած բաղադրիչներից մինչև վերամշակված արտադրանք, այդ թվում նաև՝ թարմ արտադրանք:

Տոնավաճառին մասնակցությունը կազմակերպվել է տեղական գործընկերների՝ «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ», «AzPromo», «Վրաստանի ձեռնարկություններ» և «Ուկրաինայի հատապտուղների ասոցիացիա» ընկերությունների հետ սերտ համագործակցությամբ և համակարգմամբ:

Ծրագրի աջակցությունը մասնակից ընկերություններին ընդգրկում է տոնավաճառին մասնակցության համար անհրաժեշտ տաղավարների վարձակալության և դիզայնի հարցում սատարումը, դասընթացների և վերապատրաստումների կազմակերպումը, գովազդային նյութերի մշակման և բիզնես-բիզնես հանդիպումների կազմակերպումը՝ կախված գործընկեր հաստատությունների ներգրավվածության մակարդակից:

Ծրագրի կողմից հրավիրվել են ավելի քան 400 գնորդներ, ներմուծողներ և մեծածախ վաճառքի ընկերություններ Եվրոպայից, որոնք կայցելեն շահառու ընկերությունների տաղավարները, ինչպես նաև ծրագիրը կնպաստի գնորդների հետ բանակցությունների ընթացքին և կցուցաբերի հետագա աջակցություն տոնավաճառից հետո կատարվող գործարքներին: 

«Առևտրի համար պատրաստ» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ EU4Business նախաձեռնության շրջանակներում, և նպատակ է հետապնդում բարելավել Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ների մրցունակությունը և կապ հաստատել միջազգային և ԵՄ շուկաների հետ:

Ամենավերջինը Նորություններ
am
23.01.2024
Ի տարբերություն խոշոր քաղաքային կենտրոնների, Հայաստանի գյուղական բնակավայրերում կանանց առաջարկվող աշխատատեղերի պակաս կա՝ անկախ նրանց տարիքից: Շիրակի մարզը ասվածի վառ օրինակներից է․ այստեղ կանանց գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ։
am
04.12.2023
Հայաստանյան առաջատար բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կստանա երկու հավասար վարկերից բաղկացած 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում՝ մասնավոր հատվածի վերավարկավորման նպատակով։
am
01.12.2023
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է Եվրոպական միության եւ Շվեդիայի աջակցությամբ Ակբա բանկին նոր միջոցների տրամադրման մասին։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները