You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Այս տարածաշրջանային դիրքորոշման փաստաթուղթը, որը հաստատվել է 2017թ. հունիսի 21-ին Կիևում կայացած «East Invest 2» ծրագրի եզրափակիչ համաժողովում, մշակվել է ԱլԳ վեց երկրների շուրջ 200 բիզնես ասոցիացիաների մասնակցությամբ։ Ուղղված լինելով վեց Արևելյան գործընկեր երկրների, ԵՄ-ի և դոնոր համայնքի կառավարություններին՝ դիրքորոշման փաստաթուղթը ներառում է քաղաքականության առաջարկությունների փաթեթ՝ «աճի պայմանների բարելավման և հնարավոր լավագույն գործարար միջավայրի ստեղծման համար»: Այն կհանդիսանա ներդրում 2017թ. հոկտեմբերին Տալլինում կայանալիք ԱլԳ-ի 4-րդ բիզնես ֆորումին:

Կոչ անելով քաղաքական ղեկավարությանը իրականացնել պետական-մասնավոր համակարգային երկխոսություն՝ ներառելով ՓՄՁ-ներին՝ որպես բարեփոխումների մշակման ու իրականացման կարևորագույն տարրեր՝ դիրքորոշման փաստաթուղթը ներկայացնում է տարածաշրջանի կոնկրետ մարտահրավերները լուծելուն ուղղված մի շարք կարևոր առաջարկներ, այդ թվում`
 
  •  ՓՄՁ-ների համար վարչական ընթացակարգերի դյուրացում և խաղի հավասար պայմանների ստեղծում արդար մրցակցության օրենքների միջոցով
  • ՓՄՁ-ների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացում, որպեսզի նրանք կարողանան իրականացնել վարկերի և ֆինանսավորման համար դիմելու բարդ ընթացակարգեր
  • ԱլԳ երկրներում առցանց հարթակի ներդրում՝ ՓՄՁ-ներին հնարավորություն տալով կապ հաստատել միմյանց հետ և հեշտությամբ տեղեկատվություն ստանալ
  • Յուրաքանչյուր երկրում նորարարական մարմինների հիմնում
  • Երկրներում հմտությունների բացի վերացում կրթական բարեփոխումների միջոցով և բիզնես համայնքների ներգրավում ուսումնական ծրագրերի մշակմանը
  • ՓՄՁ-ների համար հարկային և մաքսային համակարգերի պարզեցում ու կայունացում և նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքի դրսևորում, ինչպես պետական և ավելի մեծ ձեռնարկությունների դեպքում
  • Օժանդակություն ՓՄՁ-ներին առևտրով զբաղվելու տեխնիկական արգելքների հաղթահարման հարցում՝ նրանց համար առավել հասանելի դարձնելով ստանդարտացման և վկայագրման ծառայությունները:  
 
Ամենավերջինը Օգտակար նյութեր
05.12.2018
Եվրամիությունը EU4Business նախաձեռնության միջոցով ֆինանսավորում, վերապատրաստում եւ դեպի նոր շուկաներ արտահանման աջակցություն է տրամադրում հայաստանյան ընկերություններին 
16.10.2018
2009թ.-ին մեկնարկած Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) նպատակ ունի խորացնել և ամրապնդել, մի կողմից, Եվրոպական Միության և վերջինիս անդամ պետությունների ու, մյուս կողմից, նրա արևելյան հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև հարաբերություններ...
20.07.2018
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) այսօր հրապարակել է իր Ազդեցության վերաբերյալ զեկույցը, որը ցուցադրում է հիմնադրամի ձեռքբերումները ձեռնարկատերերին աջակցություն տրամադրելու ոլորտում, ովքեր հանդիսանում են հիմնադրամի թիրախային տարածաշրջանների տնտեսական հիմքը կ...

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները