Էլեկտրոնային քարտեր․ ինչպե՞ս օգնել ձեր բիզնեսին վերականգվել COVID-ից հետո

Հայաստան
Էլեկտրոնային քարտեր․ ինչպե՞ս օգնել ձեր բիզնեսին վերականգվել COVID-ից հետո
 
1. COVID-ը լուրջ վնաս է հասցրել իմ բիզնեսին։ Որտեղի՞ց կարող եմ ֆինանսավորում գտնել՝ վերականգնելու այն։
 
2. Ինչպե՞ս դիմեմ բանկին վարկ ստանալու համար։ Ի՞նչ պահանջներ կան։
 
3. Ես լսել եմ վարկերի մասին, բայց փոքր ընկերությունները նույնպե՞ս կարող են դրամաշնորհներ ստանալ։
 
4. Համավարակը ցույց տվեց, որ իմ բիզնեսը կայուն պահանջարկ ունի։ Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ բիզնեսի ընդլայնման համար անհրաժեշտ գիտելիքները, խորհուրդներն ու հմտությունները։
 
5. Կարծում եմ՝ ԵՄ արտահանումը կարող է օգնել իմ բիզնեսին վերականգնվել։ Ինչի՞ց սկսեմ։
 
6. Կա՞ն իմ ձեռնարկության նման ՓՄՁ-ներ, որ օգնություն են ստացել։
 
of
 

ԵՄ-ն տեղական ֆինանսական հաստատություններին առաջարկում է ֆինանսավորում և երաշխիքներ՝ օգտվելու վարկավորման հնարավորություններից։ Այսպիսով, տեղական վարկային կազմակերպություններին հնարավորություն է տրվում ավելի մատչելի ֆինանսավորում առաջարկել ՓՄՁ-ներին։ Օրինակ՝ կարող եք օգտվել այնպիսի հնարավորություններից, ինչպիսիք են ավելի ցածր տոկոսադրույքով վարկերը, վարկի մարման համար սահմանվող ավելի երկարատև ժամանակահատվածը, ավելի փոքր չափով գրավադրման պահանջները, այդ թվում՝ կարող եք նաև վերցնել ոչ թե օտարերկրյա արժույթներով, այլև հայկական դրամով վարկեր։ Ծանոթացեք հայաստանյան այս բանկերի և վարկային կազմակերպությունների առաջարկներին՝ «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն ՓԲԸ«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ«Ինեկոբանկ» ՓԲԸ«Սեֆ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸՎԶԵԲ

Ստորև կարող եք ծանոթանալ այսպիսի ֆինանսավորումից օգտված ՓՄՁ սեփականատերերի մի շարք օրինակների․

Գոռ Վարդանյանը՝ «Chessify»-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, ֆինանսական աջակցություն է ստացել ԵՄ-ից շախմատի ուսուցման հավելված մշակելու համար։ Այն մեկ ամսվա ընթացքում գրանցեց ցնցող ցուցանիշ՝ 200,000 ներբեռնում աշխարհի տարբեր երկրներից թե՛ Google Play, թե՛ Apple Store հարթակներում, հիմա այս հավելվածից օգտվում է 500,000 Android և iOS օգտատեր։

Ալվարդ Դավոյանը՝ վարդաբլուրցի ֆերմեր և Վարդաբլուրի կանանց գյուղատնտեսական կոոպերատիվի ղեկավար, օգտվել է ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի աջակցությունից։ Նրանց արտադրանքի իրացման շուկաների մեծ մասը փակվել էր համավարակի պատճառով, այսպիսով՝ ԵՄ-ն օգնեց կոոպերատիվին մեծացնել արտադրական ծավալները՝ մարզային ավելի մեծ շուկաներ դուրս գալու համար։

ԵՄ-ն բազմապիսի տարբերակներ է առաջարկում՝ կախված ՓՄՁ-ի տեսակից։ Օրինակ՝ ԵՄ-ն արտոնյալ պայմաններով վարկեր է տրամադրում թերսնուցում ունեցող գերփոքր ձեռնարկություններին և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններին, գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող, մանրածախ առևտրի ոլորտում գործող ՓՄՁ-ներին, ինչպես նաև էներգաարդյունավետության ապահովման համար խոշորածավալ ներդրումներ իրականացնող այլ բիզնեսներին։ Գրավիչ հնարավորություններ կան նաև կանանց ՓՄՁ-ների համար։

ԵՄ-ի գործընկեր բանկերի համար պայմաններին կարող եք ծանոթանալ «ԵՄ-ն բիզնեսի համար» կայքում կամ պարզապես բանկ զանգահարելով։ Չմոռանաք նշել ծրագիրը։ Ամեն ինչ շատ պարզ է ու հեշտ։  

Այո՛, կարող են։

Օրինակ՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագիրը Հայաստանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ամենախոշոր ծրագրերից է։ Եթե դուք կանաչ գյուղատնտեսության ոլորտում եք աշխատում, ապա դրամաշնորհային այս ծրագրի միջոցով կարող եք ավելի լավ հասանելիություն ունենալ ենթակառուցվածքներին, կանաչ տեխնոլոգիաներին, գյուղատնտեսական լավ աշխատակարգերին և շուկաներին։

Եթե ձեր գործունեությունը գինու, զբոսաշրջության կամ ՏՏ/ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում է, ապա կարող եք օգտվել ԵՄ «Նորարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ԵՄ ՆՏՏԶ) ծրագրից, որում նաև դրամաշնորհային բաղադրիչ է ներառված։

Ձեր ՓՄՁ-ի նման բիզնեսներին աջակցելու համար ԵՄ-ն զգալի չափով ֆինանսավորում է հատկացնում Հայաստանում բիզնեսի զարգացման ծառայություններ տրամադրելու նպատակով։ ԵՄ-ն աջակցում է տեղական բիզնես ասոցիացիաներին և գործակալություններին, որոնց նպատակն է աահովել ՓՄՁ-ների աճը։ Պարզապես ծանոթացեք բիզնեսի զարգացման բոլոր առկա հնարավորություններին, ընտրեք առավել հարմար տարբերակը և ուղիղ կապ հաստատեք կազմակերպության հետ։

Եթե ձեր գործունեությունը գինու, զբոսաշրջության կամ ՏՏ/ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում է, ապա կարող եք օգտվել «ԵՄ-ն՝ բիզնեսի համար», ԵՄ «Նորարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ԵՄ ՆՏՏԶ) ծրագրից, որն առաջարկում է բիզնեսի ընդլայնման և նոր շուկաներ մտնելու թեմաներով սեմինարներ, վերապատրաստումներ և խորհրդատվական ծառայություններ։

Կանանց բիզնեսները կարող են օգտվել «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ներքո և ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող «Կանայք բիզնեսում» խորհրդատվական ծրագրից։ Կանայք կարող են իրենց բիզնեսների վերափոխման համար անհրաժեշտ «նոու-հաու» ստանալ։ Այստեղ կան բազմապիսի թեմաներ և կարելի է ստանալ անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներ, օրինակ՝ կայք ստեղծելու, ISO ստանդարտներին համապատասխան որակի կառավարման համակարգի ներդրման, էներգաարդյունավետության բարձրացման կամ մարդկային ռեսուրսների կառավարման համար։ Այս ծրագրի շրջանակներում սովորաբար նախատեսվում է նաև աշխատանք որակյալ տեղական խորհրդատուների հետ, իսկ զուտ ծախսերի մի մասը փոխհատուցվում է։

Կարող եք նաև այնպես անել, որ ձեր ձայնը լսելի դառնա ազգային բարեփոխումների գործընթացում, և կարող եք օգնել ձեր կառավարությանը ավելի լավ հասկանալ ձեր ձեռնարկության նման ՓՄՁ-ների խնդիրները։ Պարզապես ծանոթացեք Հայաստանում բիզնեսի համար նպաստավոր միջավայրի ձևավորմանն ուղղված այն գործողություններին, որոնց համար նախատեսված է ԵՄ աջակցությունը։ 

Իսկապես, դա ձեր բիզնեսն ընդլայնելու հիանալի ձև է։ Եվ մենք կարող ենք ձեզ հետաքիրքիր միջոցներ առաջարկել։

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության Արևելյան գործընկերության շրջանակում առևտրին աջակցության ծառայությունը կօգնի ձեզ հատկորոշել առևտրի հետ կապված խոչընդոտները և ավելի լավ հասկանալ ապրանքների և ծառայությունների առևտրի ոլորտի կարգավորմանը և ընթացակարգերին առնչվող հարցերը։ Շուտով մեկ պատուհանի սկզբունքով գործող այս առցանց հարթակը հասանելի կլինի՝ տեղեկություններ տրամադրելով առևտրին առնչվող տարբեր հարցերի մասին (սակագներ, ոչ սակագնային միջոցառումներ, հարկեր, առևտրի վիճակագրություն և ընթացակարգային մանրամասներ)։

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար»․ Ընկերությունների միջև կապերի ստեղծում ծրագիրը սատարում է ՓՄՁ-ներին ԵՄ երկրներ արտահանում իրականացնելու գործում։ Դուք կարող եք դիմել՝ օգտվելու վերապատրաստումներից, քոուչինգից և անգամ ԵՄ-ում գործող որևէ բիզնեսի հետ գործընկերություն հիմնելու հնարավորություններից։

Այդպիսի ձեռնարկությունները շատ ավելի շատ են, քան պատկերացնում եք։ 2019-2020թթ․ հայաստանյան 15,359 ՓՄՁ աջակցություն է ստացել «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնությունից։ Մասնավորապես, ընդհանուր թվով 1,675 ձեռներեցներ ստացել են 17.1 միլիոն եվրո ընդհանուր գումարի վարկեր՝ ՓՄՁ-ներին սատարող ԵՄ ծրագրերի ներքո։  Ավելի քան 12,500 խորհրդատվություն է մատուցվել ՓՄՁ-ներին։ Աջակցություն ստացած այս ՓՄՁ-ների եկամուտը 2020թ․ աճել է 7%-ով՝ հասնելով գրեթե 23.9 միլիոն եվրոյի, իսկ միայն 2020թ․ ցուցաբերված աջակցության արդյունքում 1,443 նոր աշխատատեղ է ստեղծվել ։  

Ձեր ձեռնարկության նման ՓՄՁ-ներից մի քանիսը հաջողության պատմություններ են.

Արկադի Խաչիկյանն օգտվել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» «Առևտրի համար պատրաստ» ծրագրի տրամադրած նոր հնարավորություններից, որոնք օգնել են «Սաթենի» ընկերությանը մշակել նոր ապրանքատեսականու բրենդինգը և փաթեթավորումը։ «Սաթենին» կարողացել է նոր գործընկերներ գտնել եվրոպական խոշոր ցուցահանդես-վաճառքի ընթացքում և մասնակցել Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում իրականացված ճանաչողական այցին։

Ալեքսան Տեր-Մինասյանը Կրաշենում հիմնել է «Տույ-տույ» էկո-հյուրատունը «ԵՄ-ն՝ բիզնեսի համար». «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիական զարգացում» ծրագրի աջակցությամբ։ Այցելուները կարող են վայելել իրենց հանգիստը, ուտել օրգանական սնունդ, գնալ արշավ կամ դահուկ քշել, մարզվել բացօթյա մարզահրապարակում։ «Տույ-տույ» էկո հյուրատունը նաև աշխատատեղեր է ստեղծում տեղաբնակների համար։ 

Հայաստանյան տարբեր ոլորտներում գործող և ԵՄ աջակցությունից օգտված ՓՄՁ-ների հաջողության պատմությունների մասին այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 
of
 
Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները