20.04.2019
Անցյալ շաբաթ Երևանում EU4Business-ի SMEDA ծրագրի աջակցությամբ կայացավ Ձեռներեց կանանց ակումբի (ՁԿ ակումբ) հինգերորդ և վերջին հավաքը: Միջոցառման պաշտոնական բացումը կատարեցին ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին և Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:
09.04.2019
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) հայտարարել է իր կապիտալի ընդլայնման մասին՝ տեղական արժույթներով վարկավորումը խթանելու համար:
09.04.2019
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ)՝ Հայաստանի Կենտրոնական բանկի (ՀԿԲ) հետ համագործակցությամբ, ապրիլի 4-ին Երևանում անցկացրեց ձեռնարկատերերի կայուն ֆինանսավորմանը նվիրված բանկիրների առաջին կլոր սեղանը, որը կազմակերպվել էր EU4Business նախաձեռնության աջակցությամբ:
05.04.2019
Այս շաբաթ Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվեց «Տնտեսության և քաղաքականության օպտիմալ զարգացման մոդելավորում» միջազգային համաժողովը, որը համախմբել էր միջազգային և տեղացի գիտնականներին, ովքեր աշխատում են տնտեսական տեսությունների, քաղաքական և սոցիալական վարքագծի նորարարական մոդելավորման, որոշումների կայացման քվանտային տեսության, ֆինանսական ռիսկերի և ճգնաժամի կանխատեսման, արդյունաբերական հետազոտությունների և զարգացման և մի շարք նոր թեմաների վրա, որոնք կարող են կիրառվել Հայաստանի տնտեսությունում:
02.04.2019
2019 թ․-ի մարտի 27-ին ՏՀԶԿ-ը կազմակերպեց հայաստանյան ՓՄՁ-ների զարգացման ռազմավարության աջակցման երկրորդ սեմինարը: Սեմինարը կենտրոնացած էր վերահսկման համակարգի վրա՝ որպես ՓՄՁ ռազմավարության արդյունավետ իրականացման առանցքային ուղղություն: